ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 
  • Խախտում ես, որ ի՞նչ անես

    Խախտում ես, որ ի՞նչ անես

    25.02.2013| 20:39
    Այն, ինչ այսօր կատարվեց խորհրդարանում, մեղմ ասած, ԱԺ կանոնակարգի խախտում էր, ինչի մեկնարկը տվեց ընդդիմությունը, իսկ ԱԺ-ի ղեկավարությունն էլ չկարողացավ կանխել: Նախ անկախ բովանդակությունից ու հարցի հրատապ լինելուց, ընդդիմադիր պատգամավորներն իրավունք չունեն քաղաքական ելույթներ ունենալու այն ժամանակ, երբ իրենց իրավունք է տրված միայն օրենքներին առնչվող դիտողություններ ներկայացնել:
  • ԿԸՀ-ը նախագահ հռչակեց Սերժ Սարգսյանին

    ԿԸՀ-ը նախագահ հռչակեց Սերժ Սարգսյանին

    25.02.2013| 18:15
    Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում հրապարակեց փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նախագահական ընտրություններում հաղթող ճանաչեց ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին:
  • Անդարդ իշխանություններ, ձայներ հավաքած թեկնածու`առանց բարաթի

    Անդարդ իշխանություններ, ձայներ հավաքած թեկնածու`առանց բարաթի

    25.02.2013| 16:55
    «Ունենք փորձառու և անփորձ Րաֆֆի Հովհաննիսյան: Անփորձ, քանի որ նա չի եղել նման իրավիճակում և տեղյակ չէ` ինչպես պետք է նման իրավիճակում իրեն պահի: Եվ փորձառու, քանի որ «Ժառանգության» առաջնորդը քսան տարի է` քաղաքական գործունեությամբ է զբաղվում: 37 տոկոս ստացած թեկնածուն չի կարողանում ավելացնել իր ձայները, քանի որ բարաթ չունի: Իսկ հնուց եկած ասացվածք կա` բարաթ ունես, պարտք եմ, բարաթ չունես, պարտք չեմ»,-այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այսպիսի կարծիք հայտնեց ՀԴԿ ղեկավար Արամ ՍԱՐԳՍՅԱՆԸ:
  • «Չարություն մի´ արեք»

    «Չարություն մի´ արեք»

    25.02.2013| 14:58
    Այսօր մեկնարկած ԱԺ հերթական քառօրյան բավականին բուռն սկիզբ ունեցավ: Դահլիճ մտնելով, Զարուհի Փոստանջյանը, ի ցույց բոլորի, բարևեց Նիկոլ Փաշինյանին ու ողջությունը հարցրեց , ինչը դահլիճում ծիծաղի ալիք բարձրացրեց: Քանի դեռ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին չէր Փաշինյանը, ժառանգականները նման հոգատարություն չէին ցուցաբերում նրա նկատմամբ:
  • «Սալդաթ» տղեն որդի է ունեցել

    «Սալդաթ» տղեն որդի է ունեցել

    25.02.2013| 14:41
    Ընտրությունների օրը բավականին հետաքրքիր դեպք է գրանցվել Սյունիքի մարզի Բայանդուր գյուղում: Գյուղի դպրոցը նաև ընտրական տեղամաս է: Տնօրենին կանչել են հիվանդանոց, թե Ձեր դուստրը (նա սովորում է ավագ դպրոցի վերջին դասարանում) լավ չի զգում իրեն: Տնօրենը գնացել է հիվանդանոց, այնտեղ նրան ասել են` Ձեր դուստրը ծննդաբերում է:
  • Հայտնի են «Օսկարի» մրցանակակիրները (լրացված տարբերակ)

    Հայտնի են «Օսկարի» մրցանակակիրները (լրացված տարբերակ)

    25.02.2013| 13:07
    Լոս Անջելեսի Dolby թատրոնում անցկացվեց Օսկարի 85-րդ մրցանակաբաշխությունը Այս տարի լավագույն ֆիլմ է ճանաչվել Բեն Աֆլեկի «Արգո» ֆիլմը: Լավագույն ֆիլմի հավակնորդներին թվարկել են դերասան Ջեկ Նիքըլսոնը և ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման (Սպիտակ տնից կապի միջոցով): Հաղթող ֆիլմի անունը հայտնել է Միշել Օբաման:
  • ՈՒսանողները անժամկետ դասադուլ են հայտարարել

    ՈՒսանողները անժամկետ դասադուլ են հայտարարել

    25.02.2013| 11:38
    Այսօր՝ փետրվարի 25-ին, մի խումբ ուսանողներ մտադիր են անժամկետ դասադուլ հայտարարել: Բողոքի գործողության մասնակիցները հայտարարություն են տարածել, որում ասված է. «Մենք` ՀՀ ուսանողներս, պահանջում ենք անվավեր ճանաչել կեղծված ընտրությունները և անցկացնել նոր ընտրություններ։ Այդ պահանջով հայտարարում ենք անժամկետ դասադուլ։ Կոչ ենք անում բոլոր ուսանողներին` համախմբվել և տեր կանգնել ազգի ձայնին»։
  • Տեղի ունեցավ Օսկարի մրցանակաբաշխությունը

    Տեղի ունեցավ Օսկարի մրցանակաբաշխությունը

    25.02.2013| 11:06
    Լոս Անջելեսում 85-րդ անգամ անցկացվեց ամերիկյան կինոարվեստների ակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը։ Կինոքննադատները հոբելյանական այս մրցանակաբաշխությունն անվանել են վերջին տարիներին ամենաանկանխատեսելին։ Արարողությունը վարում է կինոսցենարիստ, ռեժիսոր Սեթ Մաքֆարլեյնը։
  • Վառեք ձեր լապտերը

    Վառեք ձեր լապտերը

    24.02.2013| 15:03
    Չինաստանն ավարտում է ամանորյա տոնակատարությունները` Լապտերների տոնով, որ հավատարմության ու հիշատակի խորհրդանիշ է նաև: Նրանք այսօր անպայման կճաշակեն յուանսյո` բրնձե բլիթ` ալյուրի և շաքարի փոշով պատրաստված, որ խորհրդանիշն է քաղցր կյանքի:
  • «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հայտարարությունը

    «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հայտարարությունը

    23.02.2013| 18:36
    Ժողովրդավարական Հայրենիք կուսակցության քաղաքական խորհուրդը, քննարկելով 18.02.2013թ նախագահական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, հաշվի առնելով ժողովրդի արդարացի ցասումը, որոշել է՝ Ժողովրդավարական Հայրենիք կուսակցությունը ողջունում է ժողովրդական շարժումը` և իր աջակցությունն ու մասնակցությունն է ցուցաբերում այդ գործընթացին: